22.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

Սյունիքում Impact Hub միջազգային ցանցի մասնաճյուղ է բացվել

spot_img
Վերջին լուրերը
Սյունիքում Impact Hub միջազգային ցանցի մասնաճյուղ է բացվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գորիսում բացվել է ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» (Impact Hub) ցանցի մասնաճյուղ՝ Սյունիքի մարզում սոցիալական ձեռներեցության զարգացման նպատակով։

«Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

Մասնաճյուղը ոլորտային սահմանափակումներ չունի, հարկ եղած   դեպքում նոր գաղափարներ ունեցողները կարող են կապ հաստատել արդեն փորձառուների հետ, դասախոսություններ լսել ու ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան:

«Իմփաքթ Հաբը» սոցիալական, նորարարական վայր և համայնք է, որն ունի առաքելություն օժանդակել սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին։ Այն գլոբալ ցանց է, որն աշխարհի 65 երկրում ունի 100 մասնաճյուղ և 24000 անդամ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img