Սինոփսիս Արմենիան և Հայաստանում ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման նպատակով

Վերջին լուրերը
Սինոփսիս Արմենիան և Հայաստանում ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման նպատակով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունվարի 26-ին Սինոփսիս Արմենիա ընկերությունն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հայտարարելով կրթական համագործակցություն սկսելու իրենց մտադրության մասին։

Համաձայն փոխըմբռնման հուշագրի, ստորագրված Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզիի կողմից, կողմերը նպատակ ունեն համագործակցել Հայաստանում մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման ուղղությամբ։

Համագործակցության շրջանակներում կմշակվեն արդիական և մրցունակ կրթական ծրագրեր, դասընթացներ և ուսումնական նյութեր, կիրականացվեն Սինոփսիսի տեխնոլոգիական ուղղվածությամբ հետազոտական աշխատանքներ և ճարտարագիտական նախագծեր, կկազմակերպվեն աշխատարաններ, սեմինարներ և կոնֆերանսներ, որտեղ Սինոփսիսի և ՀՖՀՀ-ի փորձագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով ու փորձառությամբ, կքննարկեն ոլորտի զարգացման միտումներն ու կբացահայտեն երիտասարդների գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու ներուժը։

Ուսանողների գործնական հմտությունների և կիրառական ձիրքերի զարգացման, հետազոտական կարողությունների հարստացման նպատակով կհիմնվեն նորարարական կենտրոններ կամ լաբորատորիաներ, որտեղ ուսանողներն ու դասախոսները կաշխատեն գերժամանակակից նախագծերի վրա, որոնց վրա այսօր աշխատում են Սինոփսիսի ճարտարագետները՝ դիմագրավելով ներկա մարտահրավերներին։

Սինոփսիսը կապահովի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման իր ծրագրային գործիքների, ռեսուրսների և լիցենզիաների հասանելիությունը կրթական և հետազոտական նպատակներով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հնարավորություն տալով օգտվել ոլորտի առաջատար գերժամանակակից գործիքներից։

«Սինոփսիսը շարունակաբար ընդլայնում է իր համագործակցությունը համալսարանների հետ՝ անընդհատ զարգացնելով նրանց հետ իրականացվող «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության և բիզնեսի առավելությունները և հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ։ Մենք ուրախ ենք, որ այսօր հիմք ենք դնում այս նոր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության՝ ընդլայնելով Հայաստանի առաջատար բուհերի հետ մեր համագործակցության շրջանակը, դրանով մեծացնելով մեր ներդրումը Հայաստանի ՏՏ ոլորտի համար պահանջված և մրցունակ մասնագետների պատրաստման մեջ», — ասել է Երվանդ Զորյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները