Starlink-ը ավելի քան 100 տերմինալ կնվիրի Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցներին

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Starlink ընկերությունը ավելի քան 100 արբանյակային ինտերնետի տերմինալ կնվիրի Հայաստանի հեռավոր և դժվարամատչելի համայնքներում գործող դպրոցներին՝ նպաստելով կրթական հաստատություններում ինտերնետ հասանելիության բարելավմանը և թվային ներառման բարձրացմանը,- գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը իր Ֆեյսբուքի էջում։

Նախաձեռնությունը իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցության շրջանակում և հաջորդում է Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկին Հայաստանում, որը 2025 թվականին դարձել է ոլորտի կարևոր ձեռքբերումներից մեկը։ Ծառայության գործարկմամբ Հայաստանում ստեղծվել է թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ ապահովելով արագ, անվտանգ և կայուն արբանյակային կապ ոչ միայն քաղաքներում, այլև ամենահեռավոր գյուղական և դժվար հասանելի շրջաններում։

Նվիրաբերվող տերմինալների միջոցով հնարավոր կլինի էապես բարելավել դպրոցների կապի որակը, ապահովել առցանց կրթական հարթակների հասանելիությունը և ստեղծել հավասար հնարավորություններ հազարավոր աշակերտների համար՝ անկախ նրանց բնակավայրից։

ԲՏԱ նախարարը նշում է, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է կրթության թվայնացման և տարածաշրջանային անհավասարությունների նվազեցման ուղղությամբ, իսկ նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու գրանցված արդյունքները հիմք են հանդիսանում 2026 թվականին նոր նախաձեռնությունների և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները