SSSholidays-ը տեղի կունենա ԱՄԷ-ում այս տարվա դեկտեմբերին

Վերջին լուրերը
SSSholidays-ը տեղի կունենա ԱՄԷ-ում այս տարվա դեկտեմբերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի կունենա  SSSholidays միջոցառումը, որտեղ Team Telecom Armenia-ն հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։

Առաջին անգամ  Seaside Startup Summit-ը ներկայանում է նոր ձևաչափով։ Այն կանցկացվի ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում DoubleTree by Hilton հյուրանոցում։ Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և շուրջ 15 ստարտափ թիմ:

- Advertisement -
SSSholidays-ը տեղի կունենա ԱՄԷ-ում այս տարվա դեկտեմբերին

Այս նորաստեղծ ընկերությունների համար մշակվում է մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագիր, որից հետո վերջիններս կմասնակցեն Startup Battle-ի։ Գլխավոր մրցանակը Team Telecom Armenia ընկերություն կողմից կհանձնվի հաղթող ստարտափ թիմին։

«Ուրախ ենք, որ Seaside Startup Summit-ը ներկայանում է այսպիսի հետաքրքիր ձևաչափով և վստահ, որ այս համագործակցության արդյունքները կնպաստեն մասնակից ընկերությունների և մրցակից ստարտափների զարգացմանը»,- նշել է Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

SSSholidays միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ ընկերության կայքէջում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները