Spotify-ը, հետ չմնալով ժամանակակից թրենդներից, շարունակում է կատարելագործել իր հարթակում արհեստական բանականության ներդրմամբ աշխատող գործառույթները:
Այս անգամ հարթակը ներդրել է արհեստական բանականության հիմքով աշխատող դիջեյ: Վերջինս ոչ միայն կարողանում է արհեստական բանականության օգնությամբ հարմարվել օգտատերերի «սովորություններին», այլ նաև «հիշեցնում է» նրանց իրենց հին սիրելի երգերը. նույնիսկ նրանք, որոնք օգտատերը չի լսել տարիներ շարունակ:
Դիջեյը նաև թարմացնում է փլեյլիստը՝ օգտատիրոջ արձագանքներից ելնելով: Ծրագրավորողները նշում են, որ «որքան շատ է օգտատերը զրուցում դիջեյի հետ, այնքան ավելի լավն են դառնում նրան ուղարկվող առաջարկները»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: