2025-ին Հայաստանում սպառողական գներն աճել են 3.3%-ով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով։ Հատկանշական է, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների պարագայում գների հավելաճն ավելի բարձր է եղել՝ կազմելով 5.0%, իսկ ալկոհոլի և ծխախոտի ոլորտում գրանցվել է 6.0% աճ ։

Արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3.8%-ով, ընդ որում՝ հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է 7.9% գնաճ։ Գյուղատնտեսության ոլորտում պատկերն ավելի դինամիկ է. արտադրողների իրացման գները բարձրացել են 4.7%-ով, ինչը պայմանավորված է հատկապես բուսաբուծության ոլորտի 7.3% աճով, մինչդեռ անասնաբուծական մթերքի իրացման գները նվազել են 2.7%-ով։

Արտահանման միջին գները տարվա ընթացքում աճել են 5.2%-ով, իսկ ներմուծման գները՝ 2.2%-ով։ Անշարժ գույքի շուկայում Երևանն ու մարզերը հակադիր բևեռներում են. եթե մայրաքաղաքում բնակարանների գները տարվա վերջին նախորդ դեկտեմբերի նկատմամբ աճել են ընդամենը 0.2%-ով, ապա մարզերում արձանագրվել է թռիչքաձև՝ 18.5% աճ։

Ծառայությունների ոլորտում ամենաէական թանկացումները գրանցվել են տրանսպորտի և կրթության բնագավառներում։ Մարդատար տրանսպորտի սակագները տարվա կտրվածքով աճել են 20.2%-ով, իսկ կրթական ծառայությունները թանկացել են 8.0%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները