29.1 C
Yerevan
Saturday, June 3, 2023

Հայկական Softr ստարտափը Product Hunt-ում է

spot_img
Վերջին լուրերը
Հայկական Softr ստարտափը Product Hunt-ում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այսօր հայկական Softr ստարտափը թողարկել է Google Sheets-ի հետ նոր ինտեգրացիան: Վերջինս թույլ կտա էլեկտրոնային աղյուսակները վերածել իրական կայքերի՝ գեղեցիկ ինտերֆեյսով, հարուստ տրամաբանությամբ և ընդլայնված դերերով: Իհարկե, բոլոր գործողությունները կատարվելու և ցուցադրվելու են իրական ժամանակի ռեժիմով:

Softr-ի այս թարմացումն այսօր պայքարում է Product Hunt-ի լավագույն պրոդուկտ դառնալու համար: Քվեարկե՛ք պրոդուկտի օգտին այստեղ:

Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img