Հայկական SmartGate VC-ն ներդրում է կատարել Cordance Medicals-ում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական SmartGate VC ներդրումային հիմնադրամը մասնակցել է Cordance Medical-ի 8 միլիոն դոլարի seed փուլին, որը գլխավորել է Sonder Capital-ը՝ Shanda Group, Angel Physicians Fund, R42 Group, Sontag Foundation Innovation Fund և Brain Tumor Investment Fund ֆոնդերի հետ համատեղ ներդրումներով։

Cordance Medical-ը ստեղծում է նորարարական, լիովին ոչ ինվազիվ տեխնոլոգիա, որը կենտրոնացված ուլտրաձայնի միջոցով կարճ ժամանակով բացում է արյուն-ուղեղ պատնեշը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում դեղորայքը ուղղակի հասցնել ուղեղային ուռուցքներին և այլ նյարդաբանական հիվանդություններին, որտեղ սովորաբար դրանք դժվար հասանելի են։

SmartGateVC-ն Հայաստանում և Կալիֆորնիայում գործող նախասաղմնային/սաղմնային վենչուրային կապիտալի ընկերություն է: Հիմնադրամի ներդրումային հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, ուղեղ-համակարգչային ինտերֆեյսը (BCI) և կիբեռանվտանգությունը: Հիմնադրամը ղեկավարվում է փորձառու տեխնոլոգիական ներդրողների, ձեռնարկատերերի և ոլորտի մասնագետների կողմից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները