Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
Այս տարի ևս իրականացվեց երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող՝ հեղինակավոր Social Impact Award Armenia. հարթակ, որը կյանքի է կոչվել՝ նշելու հրատապ սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների հաջողությունները։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։ Այս տարվա մրցանակաբաշխությանը նշանակալի ներդրում է ունեցել Արարատ Բանկը:
Այս տարի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ինկուբացիոն ծրագրի տասը բացառիկ մասնակից, որոնց թվում են Gyugh.org, ContestsLAB, Refill App, reuZe, Science Cube, Adapteon, Young Doctor, Dilijanian Strawberry Greenhouse, Bio Cycle և EcoTught ձեռնարկությունները:
Ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեց երեք մասնակից՝ ստանալով 1500 եվրոյին համարժեք ֆինանսավորում և բացառիկ հրավեր՝ այս տարի մասնակցելու Սոցիալական ազդեղության մրցանակաբաշխության ամենամյա գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում:
Չորրորդ հաղթողն ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքների հիման վրա:
Այս տարվա Social Impact Award Armenia-ի հաղթողներն են՝
- Ժյուրիի մրցանակի հաղթողներ՝ Adapteon, Contests Lab, Gyugh.org,
- Համայնքային քվեարկության մրցանակի հաղթող՝ Refill:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: