Թումո քարտեզը համալրվում է ևս 2 կետով։ Շիրակի մարզի Ազատան և Երազգավորս համայնքներում շուտով կսկսեն գործել Թումո տուփեր։
Հիշեցնենք, որ մարզում առաջին Թումո տուփը բացվել էր Արթիկ քաղաքում և նորարար տեխնոլոգիաների կրթությունն էլ ավելի հասանելի դարձրել համայնքի և հարակից բնակավայրերի պատանիների համար։
Շիրակի մարզում բացվել է առաջին Թումո տուփը։
Ազատանի և Երազգավորսի Թումո տուփերի թափուր աշխատատեղերին ծանոթանալ կարող եք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։