Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամը դասակարգել է ներգաղթյալների հիմնադրած ամերիկյան միաեղջյուր ընկերությունները: Վերլուծության մեջ ներառվել են մի քանի ստարտափներ, որոնց հիմնադիրները հայեր են։
Վարկանիշում, մասնավորապես, ներառված են ազգությամբ հայեր Արա Մագդեսյանի և Վահե Կուզոյանի հիմնադրած ServiceTitan-ը, Արտավազդ Մեհրաբյանի և Հովհաննես Ավոյանի ստեղծած Picsart-ը, ինչպես նաև Նուբար Աֆեյանի 2 ընկերություններ՝ Moderna և Indigo Agriculture։Հիշեցնենք, որ օրեր առաջ, ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամը հրապարակել էր զեկույց, թե որքան կարևոր են ներգաղթյալները Ամերիկայի ամենաթանկ ընկերությունները հիմնելիս:
Ավելի վաղ PicsArt-ը նաև ընդգրկվել էր ԱՄՆ ամենաարագ զարգացող ստարտափների ցանկում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։