ServiceTitan-ը կազմակերպում է հանդիպում Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների համար

Վերջին լուրերը
ServiceTitan-ը կազմակերպում է հանդիպում Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ServiceTitan Armenia
Վերջնաժամկետ՝
 ապրիլի 7

Միջոցառման մասին

- Advertisement -
ServiceTitan-ը կազմակերպում է հանդիպում Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների համար

Ապրիլի 7-ին ServiceTitan Armeniameettal-ի հետ կիրականացնի հանդիպում բոլոր նրանց համար, ովքեր վերջերս են տեղափոխվել Հայաստան և աշխատում են ՏՏ ոլորտում (Backend, Frontend, Mobile, Engineering Leadership, UI/UX, Machine Learning, Data Engineers, QA):

ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը միջոցառման ընթացքում կխոսի այն մասին, թե ինչ է անում ServiceTitan-ը և ինչ հնարավորություններ է ստեղծել ընկերությունը տեղական աշխատաշուկայի համար։

Միջոցառման կազմակերպիչները հրավիրել են նաև բնակարանային, ֆինանսական հարցերի փորձագետների, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենան կապվել նրանց հետ և ուղղել հարցերը։

Տեղերը սահմանափակ են, գրանցումը՝ պարտադիր։ Մասնակցության հաստատումը և միջոցառման վայրը կուղարկվեն էլ.փոստին միջոցառումից մի քանի օր առաջ:

Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Նիկա Մուրադյանի հետ՝ nmuradyan@servicetitan.com։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները