Էլեկտրատեխնիկայի փոխանակման ռուսական «DamProdam» ծառայությունը հասանելի է Հայաստանում

Տեխնիկայի հետգնման ռուսական DamProdam ծառայությունը, հայկական շուկա է մտել DramDram ապրանքանիշով։

Վերջին լուրերը
Էլեկտրատեխնիկայի փոխանակման ռուսական «DamProdam» ծառայությունը հասանելի է Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեխնիկայի հետգնման ռուսական DamProdam ծառայությունը, հայկական շուկա է մտել DramDram ապրանքանիշով։ Այս մասին RB.RU-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ծառայությունը հնարավորություն է տալիս հավելավճարով փոխանակել հին գաջեթները նորերի հետ: Ծրագրի ներդրողները երկու բիզնես հրեշտակներ են, որից մեկը Յանդեքսի նոր արտադրանքի տնօրեն Դմիտրի Ստեպանովն է։ Սակայն ընկերությունը չի հայտնում ներդրումների չափը։

- Advertisement -
Էլեկտրատեխնիկայի փոխանակման ռուսական «DamProdam» ծառայությունը հասանելի է Հայաստանում

Ծառայության գործընկերը հայաստանում հեռահաղորդակցության օպերատոր «Տելեկոմ Արմենիան» է:

Երևանում ընդամենը 90 րոպեում դուք կարող եք ստուգել, ​​վաճառել և փոխանակել հին գաջեթները DramDram-ի միջոցով: Այն կարող եք անել նաև օնլայն՝ պարզապես լրացնելով առցանց հայտը:

Հայաստանի այլ քաղաքների բնակիչները առցանց ստուգումից հետո սարքը կարող են փոխանակել փոստով։

«DamProdam»-ը թույլ է տալիս վաճառել օգտագործված գաջեթներ՝ iPhone, Samsung, iPad և MacBook կամ Apple Watch՝ անմիջապես գումար ստանալով։ ՌԴ-ում ծառայությունը գործում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որը գործարկվել է 2017թ.-ին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները