SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար Gartner Magic Quadrant-ի կողմից

Վերջին լուրերը
SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար Gartner Magic Quadrant-ի կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար`Gartner ընկերության Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն։ Ընկերությունն արժանացել է նիշային դերակատարի կոչմանը «Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում» իրականացման բարձր կարողությունների և ամբողջական տեսլական ունենալու համար: SADA-ն պատվավոր հիշատակման է արժանացել նաև 2022 թ. ցեկույցում։ Ընկերությունը գերազանցության փորձ ունի հաճախորդների ամպային փոխակերպմանն աջակցելու գործում: 

«Ուրախ ենք այս ձեռքբերումով, քանի որ այն հաստատում է «հաճախորդն ամբողջ կյանքի ընթացքում» մեր մոտեցման արդյունավետությունը, որի նպատակն է բոլոր չափերի և ոլորտների կազմակերպություններին ուժեղացնել հաջորդ սերնդի ամպային նորարարություններով: Gartner-ի կողմից այս ճանաչումը հիշեցնում է մեր հաճախորդների հանդեպ ունեցած հսկայական պատասխանատվության, մեր օգնությամբ ներդրումների վերադարձին հասնելուն և այն ազդեցության մասին, որ թողնում են նրանք՝ օգտագործելով Google Cloud-ի հզոր ուժը», — նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է և Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների իրականացման վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար Gartner Magic Quadrant-ի կողմից
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները