SADA-ն պաշտոնապես դարձել է Google Cloud-ի Կոնտակտ կենտրոնի AI հարթակի մատակարար

Վերջին լուրերը
SADA-ն պաշտոնապես դարձել է Google Cloud-ի Կոնտակտ կենտրոնի AI հարթակի մատակարար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հովիկ և Անի Սաֆոյանների հիմնադրած SADA ընկերությունը այսօր պաշտոնապես ճանաչվել է Google CloudCCAI-ի՝ կոնտակտ կենտրոնի արհեստական բանականության հարթակի մատակարար։

Հարթակն արհեստական բանականության շնորհիվ թույլ է տալիս նվազեցնել ծախսերը և խնայել գործընկեր կազմակերպության հաճախորդների սպասարկման մասնագետների ժամանակը։ 

- Advertisement -
SADA-ն պաշտոնապես դարձել է Google Cloud-ի Կոնտակտ կենտրոնի AI հարթակի մատակարար

Որպես մատակարար գործընկեր՝ SADA-ն ամբողջ աշխարհում կառաջարկի և կտեղադրի Google Cloud-ի կորպորատիվ մակարդակի, արհեստական բանականությամբ աշխատող ամպային կոնտակտային կենտրոնի լուծումներ: Google Cloud-ի AI կոնտակտային կենտրոնի լուծումներն ապահովում են միասնական և գրագետ տեխնոլոգիական մոտեցումներ, նշվում է SADA-ի հաղորդագրության մեջ։

«Որպես Google Cloud-ի հինգ տարվա գործընկեր՝ հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու Google Cloud-ի իրագործման լավագույն փորձը։ Ես ուրախ եմ օգնել մեր հաճախորդներին՝ բարելավելու գործառնական արդյունավետությունը, ներդնելով Google Cloud-ի վրա հիմնված արդիական կոնտակտային կենտրոնի հարթակը»,— ասել է  SADA-ի նոր լուծումների գծով տնօրեն Չադ Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն Հայաստանում գրասենյակ է բացել անցած տարի՝ SADA GDC in Armenia-ն։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Կանադայում, Իռլանդիայում, իսկ վերջերս Հնդկաստանում ձեռք է բերել ByteWave Digital-ը, որը ներկայում կոչվում է SADA — Հնդկաստան:

5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն բազմաթիվ այլ նվաճումներ է գրանցել. 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները