SADA-ն հայտարարում է GenAI Journey Accelerator-ի մեկնարկի մասին

Վերջին լուրերը
SADA-ն հայտարարում է GenAI Journey Accelerator-ի մեկնարկի մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնես և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի տարբեր պրոդուկտների և ներգրավվածության մոդելների մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն հայտարարում է իր նոր GenAI Journey Accelerator խորհրդատվական առաջարկի մասին: 

GenAI Journey Accelerator-ն առաջարկում է համապարփակ ռազմավարություն և ճանապարհային քարտեզ, որի նպատակն է AI-ի ինտեգրման ճանապարհին բիզնեսներին ուղղորդել՝ բացելով նոր հնարավորություններ նորարարության և աճի համար:

- Advertisement -
SADA-ն հայտարարում է GenAI Journey Accelerator-ի մեկնարկի մասին

Google Cloud-ի տվյալների և արհեստական բանականության 2024 թվականի միտումների զեկույցի համաձայն, թվային բիզնեսի առաջնորդների 54%-ն ընդունում է, որ հմտությունների պակասն իրենց խանգարում է հետևել փոփոխությունների տեմպին։ Շատ թվով կազմակերպություններ սկսում են AI նախագծեր, որոնք որևէ արժեք չեն ավելացնում բիզնեսին:

Հաճախորդների այս խնդիրները լուծելու համար SADA-ն ստեղծել է GenAI-ի ներդրման բազմաքայլ համակարգ, որը սկսվում է GenAI Workshop-ից, որտեղ հաճախորդները ստանում են հիմնական գիտելիքները GenAI-ի հնարավորությունների և Google Cloud-ի AI պրոդուկտների փաթեթի մասին։

«SADA-ն հավատարիմ է արհեստական ​​բանականության կիրառմամբ բիզնեսը հզորացնելու հանձնառությանը։ Ապագա մրցունակությունը գնահատելու ժամանակ հարց է առաջանում, թե AI-ը որքանով կարող է նպաստել ընկերությունների ընդլայնմանը՝ ավելի շատ աշխատակիցներ ընդունելու ավանդական տարբերակի համեմատ։ Պատասխանը AI-ի արդյունավետ կիրառման մեջ է, որի արդյունքում բարելավվում է ներդրումների վերադարձը»,— նշել է SADA-ի AI-ի, տվյալների և ոլորտային լուծումների համաշխարհային տնօրեն Սքոթ Բերգքվիստը: 

Այս գործիքը SADA Flex ծառայությունների հետ համակցելով` բիզնեսները կարող են լուծել AI-ի հետ կապված մարտահրավերները՝ միաժամանակ օգտագործելով Google Cloud-ի վերջին տեխնոլոգիական նվաճումները, ներառյալ՝ Vertex AI հարթակը, Gemini մոդելները, Gemini Code Assist-ը և BigQuery-ի վերջին AI թարմացումները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները