Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով սոցցանցերում հասել է 1 մլրդ հետևորդների

Վերջին լուրերը
Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով սոցցանցերում հասել է 1 մլրդ հետևորդների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով սոցցանցերում 1 մլրդ հետևորդ ունի։ Այս մասին 39-ամյա հարձակվողը հայտնել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։

Նա ունի իր սեփական էջերը Instagram-ում և Facebook-ում, X-ում, YouTube-ում, Kuaishou-ում և Weibo-ում։

- Advertisement -

«Մենք պատմություն կերտեցինք՝ 1 միլիարդ բաժանորդ: Սա ավելին է, քան պարզապես թիվ, դա վկայում է մեր ընդհանուր կրքի, մղման և սիրո մասին խաղի հանդեպ և դրանից դուրս: Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ ասպարեզները, ես միշտ խաղացել եմ ընտանիքիս և Ձեզ համար, իսկ հիմա մենք միլիարդ ենք»,- գրել է Ռոնալդուն։

Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով սոցցանցերում հասել է 1 մլրդ հետևորդների

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Ռոնալդուն բացել է YouTube-ի սեփական ալիքը և գրեթե անմիջապես մի քանի ռեկորդ սահմանել։ Առաջին 100 հազար բաժանորդները հայտնվել են ֆուտբոլիստի ալիքում ընդամենը 20 րոպե անց՝ նախորդ ռեկորդը՝ 55 րոպե, պատկանում էր բրիտանական Sidemen խմբի ալիքին։ Բացի այդ, պորտուգալացու ալիքը հավաքեց 1 միլիոն բաժանորդ ավելի արագ, քան մյուսները. դա անելու համար նրանից պահանջվեց ընդամենը 90 րոպե:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները