Շնորհանդեսից հինգ տարի անց նորզելանդական W2 ընկերությունը սկսել է ֆուտուրիստական Romotow T8 շարժական տնակ-կցորդի զանգվածային արտադրությունը:
Romotow T8-ն իսկապես նման չէ որևէ այլ շարժական տնակի։ Այն 90 աստիճանով պտտվում է հարթակի վրա՝ բացվելով հսկա USB կրիչի նման: Հենց դիզայնն էլ դարձել է նորույթի հիմնական առանձնահատկությունը: Այն ունի բնակելի տարածք ներսում և պտտվելուց հետո նաև բացվում է պատշգամբ՝ դրսի հատվածում։
Romotow T8-ը կարելի է պատվիրել պատին տեղադրված հեռուստացույցներով, բացօթյա պրոյեկտորով, ժամանակակից աուդիո համակարգով, մեկ կամ երկտեղանոց մահճակալով։
Այն նաև բավականին էներգախնայող է՝ սնուցվում է տանիքի արևային մարտկոցներով:
Պաշտոնական կայքում շարժական տան արժեքը կազմում է 375 հազար նորզելանդական դոլար, որը ներկայիս փոխարժեքով մոտավորապես կազմում է 268 հազար ԱՄՆ դոլար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: