Renderforest-ում AI թեմայով պանելային քննարկում կանցկացվի

Վերջին լուրերը
Renderforest-ում AI թեմայով պանելային քննարկում կանցկացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Renderforest
Երբ՝ հունվարի 25
Անցկացման վայրը՝ Renderforest գրասենյակ

Միջոցառման մասին․

- Advertisement -
Renderforest-ում AI թեմայով պանելային քննարկում կանցկացվի

Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը և վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն ունեցան ոչ միայն արհեստական բանականության, այլ նաև ամբողջ ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։

Հայաստանում նույնպես թե՛ գործարարաները, և թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են օգտագործել ChatGPT-3 մոդուլը առօրյա աշխատանքում՝ արագացնելով և հեշտացնելով մի շարք պրոցեսներ։

Պանելային քննարկման ընթացքում խոսնակների հետ միասի մասնակիցները կփորձեն հասկանալ, թե ինչպես սովորել ապրել «նեյրոնային ցանցերի» աշխարհում, ինչ է արդեն փոխվել աշխատաշուկայում և ինչեր դեռ կփոխվեն, ինչպես է կարելի արդյունավետ կիրառել գործիքը կրթության և աշխատանքի մեջ, ինչ պրոցեսներ կարող են արագանալ ու հեշտանալ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով և որ մասնագիտություններին է վտանգ սպառնում արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ։

Պանելային քննարկման մոդերատորը Սամվել Մարտիրոսյանն է։

Խոսնակներն են՝

  • Նարեկ Սաֆարյան, Renderforest
  • Մուշեղ Գևորգյան, Dowork.ai
  • Դավիթ Բաղդասարյան, Krisp

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները