Մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել

Վերջին լուրերը
Մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է ներկայացրել` նշելով, որ մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել: Հայաստանում 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:

«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը՝ մարտին, 1292-ը՝ ապրիլին:

2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:

Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:

Կտրուկ (մոտ 50%-ով) աճ է գրանցվել նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով»,- գրել է նա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները