«Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերը բաց են

Վերջին լուրերը
«Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերը բաց են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ մարտի 5-22,  ժամը՝ 18:00-20:00
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 28
Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)

Դասընթացի մասին․

- Advertisement -
«Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերը բաց են

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել է «Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան․

  • Ռադիոհաճախային տիրույթի առանձնահատկություններին և այդ շերտում շղթաների նախագծման հիմնական մարտահրավերներին
  • Ռադիոհաճախային տիրույթի պասիվ (հզորության բաժանիչներ, ճյուղավորիչներ, ցիրկուլյատորներ) և ակտիվ (հզորության ուժեղարարներ, հաճախության փոխակերպիչներ) սարքերի կառուցվածքային սխեմաներին և դրանց հաշվարկման մեթոդներին,
  • Էլեկտրամագնիսական դաշտի սիմուլացիոն ծրագրերին և դրանց միջոցով ԳԲՀ շղթաների նախագծմանը:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները