Քննարկվում է Forbes Media-ն վաճառելու հնարավորությունը

Առնվազն 630 միլիոն դոլարով քննարկվում է Forbes Media բիզնեսը վաճառելու հնարավորությունը:

Վերջին լուրերը
Քննարկվում է Forbes Media-ն վաճառելու հնարավորությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առնվազն 630 միլիոն դոլարով Forbes Media-ն քննարկում է բիզնեսը վաճառելու հնարավորությունը: Այս գնահատականն ընկերությունը տվել էր 2022թ. բորսա դուրս գալու մտադրություն հայտնելու նախօրեին, սակայն չեղարկել էր բաժնետոմսերի տեղաբաշխման գործարքը։ Այս մասին գրում է Forbes ամսագրի ռուսական պարբերականը՝ վկայակոչելով The New York Times-ին:


Սակայն վերջերս Citigroup-ի պատրաստած՝ հրատարակության ֆինանսական ցուցանիշները ներառող առաջարկը շրջանառվել է ամերիկյան մեդիա հոլդինգների շրջանում (ներառյալ Yahoo-ն), ըստ որի 2021 թվականին Forbes-ը ստացել է ավելի քան $200 միլիոնի եկամուտ եւ ավելի քան $40 միլիոնի շահույթ:

- Advertisement -
Քննարկվում է Forbes Media-ն վաճառելու հնարավորությունը

Forbes ամսագիրը հիմնադվել է 1917 թվականին և հայտնի է մեծահարուստ գործարարների իր վարկանիշով։ 2021 թվականին Forbes-ը հայտարարել էր, որ իր հրապարակումներում, միջոցառումների ընթացքում եւ մարքեթինգային նախագծերում անդրադարձել է ավելի քան 150 միլիոն մարդու:

Forbes ընտանիքը 2014 թվականին վաճառել էր բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հոնկոնգում տեղակայված Integrated Whale Media Investments ընկերությանը։ Գործարքի ընթացքում Forbes Media-ն այն ժամանակ գնահատվել էր $475 միլիոն։

Forbes-ը տարեկան ութ անգամ տպագիր ամսագիր է հրատարակում Միացյալ Նահանգներում։ Այն ունի 45 լիցենզավորված տեղական տարբերակ 76 երկրում: Ռուսաստանում ամսագիրը լույս է տեսնում 2004 թվականի ապրիլից։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները