Prodmap ստարտափը eqwefy ներդրումային հարթակում է

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

eqwefy-ը հայտարարել է, որ իր այսօրվանից իր հարթակում ներկայացված է Prodmap ստարտափը։

Prodmap.ai-ն արհեստական բանականության վրա հիմնված հարթակ է, որը նպատակ ունի ավտոմատացնել արտադրանքի մշակման ամբողջ գործընթացը՝ գաղափարները վերածելով արագ և շուկայում կիրառելի լուծումների։ Այն առաջարկում է AI-ով աջակցվող գործիքներ՝ սկսած ճանապարհային քարտեզի պլանավորումից մինչև իրական ժամանակում առաջընթացի վերլուծություն։

eqwefy-ը նշում է, որ Prodmap-ը ղեկավարում է փորձառու թիմ, արդեն համագործակցում է խոշոր հաճախորդների հետ և գործում է արագ զարգացող շուկայում, որը կենտրոնացած է AI-ով առաջնորդվող ծրագրային և արտադրանքի մշակման վրա։ Ըստ հարթակի՝ ցուցակագրումը ներդրողների համար ներկայացվում է որպես սահմանափակ ժամկետով հնարավորություն՝ մուտք գործելու այս ոլորտ:

Ինչպե՞ս կատարել ներդրում հարթակում, կարող եք գտնել eqwefy-ի պաշտոնական կայքում։

Ստարտափն ավելի վաղ ներդրումներ էր ներգրավել BANA Angels, Formula VC, Bigstory VC ներդրումային ընկերություններից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները