Ուսանողների ստեղծած PIGEON նեյրոցանցը կարող է լուսանկարից որոշել մարդու գտնվելու վայրը

Վերջին լուրերը
Ուսանողների ստեղծած PIGEON նեյրոցանցը կարող է լուսանկարից որոշել մարդու գտնվելու վայրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սոցցանցերում լուսանկար հրապարակելուց առաջ արդեն պետք է երկար ծանութեթև անել։ Ժամանակակից AI տեխնոլոգիաներն արդեն լուսանկարներից կարող են ֆենոմենալ ճշգրտությամբ որոշել մարդու գտնվելու վայրը։

Սթենֆորդի համալսարանի ուսանողները ստեղծել են PIGEON նեյրոնային ցանցը, որը պատրաստվել է GeoGuessr խաղալու համար: Սա խաղ է, որտեղ մարդը պետք է գուշակի վայրը՝ հիմնվելով Google Maps-ի մեկ լուսանկարի վրա:

- Advertisement -
Ուսանողների ստեղծած PIGEON նեյրոցանցը կարող է լուսանկարից որոշել մարդու գտնվելու վայրը

PIGEON նեյրոցանցը ավելի լավ արդյունք է գրանցել, քան մարդը՝ 95% դեպքերում նա ճիշտ է գուշակել երկիրը, իսկ կոնկրետ տեղակայման վայրերում սխալվել առավելագույնը 40 կմ-ով: Նա նույնիսկ մի քանի տուրերում կարողացել է հաղթել GeoGuessr-ի լավագույն խաղացողին։ Ի տարբերություն մարդու, արհեստական ​​ինտելեկտը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են եղանակը, հողի առանձնահատկությունները և բուսականությունը:

Գաղափարի հեղինակներն արհեստական ​​ինտելեկտին նույնիսկ մի քանի լուսանկար են ուղարկել ոչ թե Google Maps-ից, այլ անձնական պատկերասրահից։ Արդյունքում՝ նեյրոնային ցանցը կարողացել է որոշել, թե որ նահանգում են արվել նկարները: Գտնվելու կոնկրետ վայրը նշելիս այն սխալվել է 35 մղոնով։

Այս արդյունքը ստացել են ընդամենը հասարակ ուսանողներ։ Կարելի է ենթադրել, թե ինչ ճշգրտությամբ նեյրոցանց կստացվի, եթե այն մշակվի մեծ ընկերության կողմից, որն ունի մարզումների համար ավելի շատ ռեսուրսներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները