Բենզինի և դիզելային վառելիքի մեծածախ վաճառքով զբաղվող 6 ընկերություն ներառվել է 2024 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունների ցանկում։ Ընկերությունները միասին վճարել են 26,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10%-ով։
Ոլորտից ամենաշատը հարկեր վճարել է «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»-ը՝ 9,8 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 14%-ով։ Չնայած դրան՝ ընկերության դիրքերը խոշոր հարկ վճարողների ցանկում անփոփոխ են՝ այն ցանկում 8-րդն է։
Ոլորտում 2-րդը «ՖԼԵՇ» ընկերությունն է՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ հարկերով և տուրքերով։ Ընկերության կողմից պետական բյուջե վճարումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են շուրջ 7%-ով, չնայած սրան ընկերությունը բարելավել է ցանկում դիրքերը 1 կետով զբաղեցնելով 16-րդ տեղը։
Հաջորդում է «ՄԱՔՍ ՕԻԼ» ընկերությունը, որի կողմից վճարված հարկերը և տուրքերը կազմել են՝ 5,8 մլրդ դրամ, ցանկում նրա տեղն անփոփոխ է՝ այն 22-րդն է։
Ոլորտում 4-րդը «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ն (RAN OIL) է՝ 3,6 մլրդ ՀՀ դրամ հարկերով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 23%-ով նվազել է, ցանկում այն իր դիրքերը զիջել է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը՝ նախկին 29-ի փոխարեն։
Կարդացեք նաև՝
- 2024թ. առաջին կիսամյակի խոշոր հարկ վճարողները․ Նոր թարմացումներ առաջատար տասնյակում
- Հայաստանի բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: