2024-ին պետբյուջեի պակասուրդը կավելանա 67%-ով

Վերջին լուրերը
2024-ին պետբյուջեի պակասուրդը կավելանա 67%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը 483 մլրդ դրամով կգերազանցեն եկամուտները, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։

- Advertisement -
2024-ին պետբյուջեի պակասուրդը կավելանա 67%-ով

«Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6%-ը՝ 2023 թվականի համար պլանավորված 3.1%-ի և 2022-ի 2.1%-ի փոխարեն:

Պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ ցույց է տալիս, թե ինչքանով է մեծ պակասուրդի բեռը տնտեսության համար, եւ ավելի ցածր ցուցանիշը համարվում է դրական արդյունք»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները