ՊԵԿ-ը բացահայտել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը խստացրել է օդային և ցամաքային սահմաններով Հայաստան տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ օդային ճանապարհով Հայաստան են ներմուծել ընդհանուր 113 մլն ռուսական ռուբլի։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանք բերման են ենթարկվել և հետագայում ձերբակալվել՝ հանցանքի հիմնավոր կասկածի հիմքով։

ՊԵԿ-ի իրականացրած միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև, որ որոշ անձինք պարբերաբար Հայաստան են տեղափոխել խոշոր չափերի կանխիկ գումարներ՝ 18-ից մինչև 100 մլն ռուբլի, որոնք փոխանցվել են Երևանում գործող որոշ փոխանակման կետերի։

Ըստ ՊԵԿ-ի՝ ներմուծված ռուբլիները առանց անհրաժեշտ ձևակերպումների փոխանակվել են ԱՄՆ դոլարի, որոնք հետագայում արտահանվել են։ Նյութերը փոխանցվել են ՀՀ Կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար։

Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ նման սխեմաները կարող են օգտագործվել ոչ միայն անօրինական փոխանակումների, այլ նաև ստվերային ներդրումների համար՝ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին խուսափել խոշոր կանխիկ գումարներ տեղափոխելուց և ֆինանսական գործարքները իրականացնել բանկային փոխանցումների միջոցով՝ ապահովելով առավել բարձր անվտանգություն և թափանցիկություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները