ՊԵԿ. Առցանց առևտրի շեմը մնում է նույնը՝ մինչև 2023թ. ապրիլի 1-ը

Վերջին լուրերը
ՊԵԿ. Առցանց առևտրի շեմը մնում է նույնը՝ մինչև 2023թ. ապրիլի 1-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Նշենք, որ թեև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ ֆիզիակական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը սահմանված է 1000 եվրո և /կամ/ 31 կգ, սակայն ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

- Advertisement -
ՊԵԿ. Առցանց առևտրի շեմը մնում է նույնը՝ մինչև 2023թ. ապրիլի 1-ը

ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր  Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները