Pegasus «լրտեսող» հավելվածը կարգելվի ԵՄ-ում

Վերջին լուրերը
Pegasus «լրտեսող» հավելվածը կարգելվի ԵՄ-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Pegasus լրտեսող ծրագրերը պետք է արգելվեն, զգուշացնում է ԵՄ տվյալների գործակալությունը:
Գործակալությունը նաև կոչ է անում արգելել նմանատիպ համակարգերի մշակումը: Զգուշացումը արվել է Pegasus-ի շուրջ կրկնվող սկանդալներից հետո։

«ԵՄ-ում Pegasus-ի հնարավորություններով լրտեսող ծրագրերի մշակման և տեղակայման արգելքը կլինի ամենաարդյունավետ տարբերակը մեր հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար», – ասվում է Տվյալների պաշտպանության եվրոպական վերահսկիչի հայտարարության մեջ:

- Advertisement -

Նախազգուշացումը նպատակ ունի օգնել հետախուզական և իրավապահ մարմիններին պայքարել լուրջ հանցագործությունների և ահաբեկչությունների դեմ:

«ԵՄ-ում Pegasus-ի հնարավորություններով լրտեսական ծրագրերի մշակման և ներդրման արգելքը կլիներ մեր հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը», – ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նախորդիվ հայտնել էինք Apple-ը դատի էր տվել Pegasus NSO Group-ին։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group-ի կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց օգտատիրոջ իմացության։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները