Apple-ը դատի է տվել iPhone-ի հաքերներին

Վերջին լուրերը
Apple-ը դատի է տվել iPhone-ի հաքերներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը դատի է տվել լրտեսող ծրագրեր արտադրող Pegasus NSO Group-ին։

Apple-ի հիմնական պնդումներն այն են, որ Pegasus-ը բազմիցս օգտագործվել է հայտնի լրագրողների և քաղաքական գործիչների iPhone-ների աշխատանքը խափանելու համար։

- Advertisement -

Իհարկե, այս ծրագիրը կարող է օգտագործվել ցանկացած օգտագործողի սարքի աշխատանքի խափանելու համար:

Եվ չնայած վաճառողը վստահ է, որ իր արտադրանքի անվտանգության ապահովումը բարձր մակարդակ ունի, ընկերության խոսնակ Քրեյգ Ֆեդերիգին մտահոգություն հայտնեց, որ NSO Group-ի նման ընկերությունները աջակցվում են պետության կողմից և գործում են առանց վերահսկողության:

«Կառավարության կողմից աջակցվող կազմակերպությունները, որոնցից մեկը NSO Group-ն է, միլիոնավոր դոլարներ են ծախսում բարդ հսկողության տեխնոլոգիաների վրա և գործում են առանց համապատասխան պատասխանատվության մակարդակի․ դա պետք է դադարեցվի: Apple-ի սարքերն ամենաապահով սպառողական սարքավորումներն են շուկայում, սակայն մասնավոր հաքերային ընկերությունների գործունեությունը տագնապալի է և մտածելու տեղիք է տալիս»,- ասել է Ֆեդերիգին:

Նշվում է, որ Pegasus-ը հավասարապես վտանգավոր է ինչպես iOS, այնպես էլ Android համակարգն ունեցող սարքերի համար։

Միաժամանակ Apple-ը հայտնել է, որ շտկել է iOS 14.8 և ավելի նոր օպերացիոն համակարգում խոցելիությունը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները