PayPal-ը աշխատանքից կազատի 2500 աշխատակցի

Վերջին լուրերը
PayPal-ը աշխատանքից կազատի 2500 աշխատակցի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

PayPal-ը, որին պատկանում է համանուն էլեկտրոնային վճարային համակարգը, մտադիր է աշխատակազմը կրճատել մոտ 9%-ով։ Գործադիր տնօրեն Ալեքս Քրիսը, ով պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա սեպտեմբերին, անձնակազմին ուղղված նամակում ասել է, որ որոշում է կայացվել «օպտիմիզացնել» ընկերությունը՝ մեկ տարվա ընթացքում կրճատումների և բաց աշխատատեղերի վերացման միջոցով, հայտնում է Bloomberg-ը։

Աշխատակիցները, որոնց վերաբերվելու են կրճատումները, կտեղեկացվեն մինչև շաբաթվա վերջ։ Կրճատումները կազդեն մոտավորապես 2500 աշխատատեղերի վրա: Անցյալ տարվա հունվարին նույնպես ընկերությունը անձնակազմի համանման կրճատման մասին էր հայտարարել։ 2022 թվականի վերջին այնտեղ աշխատում էր մոտ 29900 մարդ։

Աշխատատեղերի կրճատումը թույլ կտա ընկերությանը «աճել այն արագությամբ, որն անհրաժեշտ է հաճախորդներին ծառայություններ մատուցելու և շահութաբեր աճ ապահովելու համար», — ասվում է Քրիսի նամակում: «Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք ներդրումներ կատարել բիզնեսի ոլորտներում, որոնք, մեր կարծիքով, կաջակցեն և կարագացնեն աճը», — ասել է PayPal-ի գործադիր տնօրենը:

Ընկերության շահույթը նվազել է անցած տարվա ընթացքում, և այն իջեցրել է իր ամբողջ տարվա կանխատեսումը ճշգրտված գործառնական մարժայի համար, ինչի հանգեցրել է տարվա կտրվածքով բաժնետոմսերի գնի 20%-ով նվազմանը: Առնվազն չորս վերլուծաբաններ այս ամիս նվազեցրել են PayPal-ի բաժնետոմսերի գինը՝ վկայակոչելով մի շարք խնդիրներ՝ սկսած աճող մրցակցությունից մինչև եկամտաբերության վրա ճնշման գործադրումը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները