PayPal-ը ցանկանում է գնել Pinterest սոցիալական ցանցը։ PayPal-ը 45 մլրդ դոլար է առաջարկել ընկերության համար։
Սոցցանցի ձեռքբերումը կարող է դառնալ տարվա խոշորագույն տեխնոլոգիական գործարքը և ընկերությանը մոտեցնել «սուպերհավելված» դառնալու իր հավակնություններին։
PayPal-ը նպատակ ունի դառնալ գնումների և ֆինանսական ծառայությունների հարթակ, որը նման է կլինի չինական Alipay-ին կամ WeChat-ին: Ընկերությունը նախատեսում է ավելացնել մի շարք նոր ծառայություններ, մասնավորապես՝ բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվներ, բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հնարավորություն և այլն։
Pinterest-ը գործարքի առաջարկը ստացել է իր համար դժվար ժամանակներում։ Սոցցանցի համահիմնադիր Էվան Շարփը թոշակի է անցնում: Ընկերությունը նաև մեղադրվում է կին աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։