Ով է ՀՀ ԲՏԱ նորանշանակ նախարարը

Վերջին լուրերը
Ով է ՀՀ ԲՏԱ նորանշանակ նախարարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը:


Մի քանի փաստ նորանշանակ նախարարի մասին.

Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում:

2000-2005 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորողի որակավորում։

2005-2008 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2001-2004 թթ. աշխատել է «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ-ում (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք նախագծերում:

2007-2016 թթ. «Սիմարտեկ» ՓԲԸ-ում (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), եղել է տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։

2008-2013 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

2011-2013 թթ.՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում) կոմերցիոն տնօրեն։

2014-2021 թթ.՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ տնօրեն (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն)։

2021-2022 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

2022թ. ապրիլի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԲՏԱ նախարար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները