2020 թվականից մինչև 2022-ն ընկած ժամանակահատվածում Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում ներդրումների ծավալը հասել է 48 միլիոն դոլարի, որոնցից $21 մլն-ը միայն կատարվել է անցած տարի:
Ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին: Ծրագիրն անցել են ավելի քան 104 ստարտափներ, որոնք գտնվում են նախնականից մինչև A+ փուլերում:
Մինչև ֆոնդհայթայթումը՝ ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առևտրային պալատը և Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը:
Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից:
BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Իսկ հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:
Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: