OpenAI-ը ներկայացրել է Sora-ն՝ տեքստը վիդեոյի փոխակերպող իր AI մոդելը

Վերջին լուրերը
OpenAI-ը ներկայացրել է Sora-ն՝ տեքստը վիդեոյի փոխակերպող իր AI մոդելը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT չաթբոտի ստեղծողը՝ ամերիկյան OpenAI ընկերությունը, փորձարկում է Sora AI մոդելը՝ տեքստը տեսանյութի վերածելու համար, այս մասին հայտնել է ընկերությունը իր պաշտոնական կայքում։

«Մենք սովորեցնում ենք AI-ին հասկանալ և մոդելավորել շարժման մեջ գտնվող ֆիզիկական աշխարհը՝ նպատակ ունենալով մարզելու մոդելներ, որոնք օգնում են մարդկանց լուծել իրական աշխարհի փոխազդեցություն պահանջող խնդիրները»,- հայտնել է ընկերությունը։

- Advertisement -
OpenAI-ը ներկայացրել է Sora-ն՝ տեքստը վիդեոյի փոխակերպող իր AI մոդելը

Ինչպես պարզաբանել են մշակողները, Sora-ն կարող է ստեղծել մինչև մեկ րոպե տևողությամբ բարդ տեսարաններ բազմաթիվ կերպարներով, առարկաների ճշգրիտ մանրամասներով և ֆոնով, այն նաև կարող է ճշգրիտ վերարտադրել կերպարների զգացմունքները:

Այս նորարարությունը առայժմ միայն որոշ արվեստագետների, դիզայներների և ռեժիսորների համար է հասանելի:

Բացի տեքստային նկարագրություններից, Sora-ն կարող է նաև ստեղծել տեսանյութեր հիմնված ստատիկ պատկերներիի վրա, առկա տեսանյութի բացակայող հատվածները լրացնել կամ շարունակել դրանք: Այնուամենայնիվ, OpenAI-ը նշում է, որ այն դեռ փորձարկման փուլում է և կարող է սխալներ թույլ տալ բարդ տեսարաններ մոդելավորելիս։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները