Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, OpenAI-ը ծրագրավորողների համար իր առաջին համաժողովի ժամանակ ներկայացրել է GPT-4 Turbo-ն՝ իր առաջատար LLM-ի բարելավված տարբերակը:
OpenAI-ի մշակողները նշում են, որ նոր GPT-4 Turbo-ն դարձել է ավելի հզոր և միևնույն ժամանակ ավելի էժան, քան GPT-4-ը:
GPT-4 Turbo լեզվի մոդելը կառաջարկվի երկու տարբերակով՝ մեկը նախատեսված է բացառապես տեքստի վերլուծության համար, երկրորդը հասկանում է ոչ միայն տեքստի, այլև պատկերների ենթատեքստը: Տեքստի վերլուծության մոդելն արդեն հասանելի է նախադիտման`API-ի միջոցով: Ընկերությունը խոստացել է նեյրոնային ցանցի երկու տարբերակներն էլ հանրությանը հասանելի դարձնել «առաջիկա շաբաթների ընթացքում»:
GPT-4 Turbo-ի օգտագործման արժեքը կազմում է 0,01 դոլար 1000 մուտքային տոկենի համար (մոտ 750 բառ) և 0,03 դոլար՝ 1000 ելքային տոկենի համար: Տոկենները «հում» տեքստի կտորներն են: Օրինակ, «fantastic» բառը բաժանված է «fan», «tas» և «tic» տոկենների: Պատկերի մշակման համար GPT-4 Turbo-ի գինը կախված կլինի պատկերի չափից: Օրինակ, 1080×1080 պիքսել պատկերի մշակումը GPT-4 Turbo-ում կարժենա 0,00765 դոլար:
Ըստ OpenAI-ի, GPT-4 Turbo-ի բարելավումները թույլ են տալիս լեզվի մոդելին մեկ հարցումով կատարել ավելի բարդ առաջադրանքներ: Օգտատերերը կարող են նույնիսկ նշել, թե որ կոդավորման լեզուն օգտագործել արդյունքներ ստանալու համար, օրինակ՝ XML կամ JSON:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: