OpenAI-ը, Google-ը, Microsoft-ը և Anthropic-ը արհեստական բանականության կարգավորման ֆորում են ստեղծելու

Վերջին լուրերը
OpenAI-ը, Google-ը, Microsoft-ը և Anthropic-ը արհեստական բանականության կարգավորման ֆորում են ստեղծելու
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականության հիմքով մոդելների մշակման ոլորտի առաջատարները ֆորում են ստեղծելու՝ տեխնոլոգիայի կիրառման վրա վերահսկողություն սահմանելու համար: Ֆորումը հետևելու է մշակման անվտանգությանը:

OpenAI, Microsoft, Google և Anthropic ընկերություններն աշխատում են Frontier Model Forum-ի ստեղծան վրա, որը կարգավորելու է մեքենայական ուսուցման մոդելների աշխատանքը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով արհեստական բանականության ոլորտի աղբյուրներին:

Ֆորումը զբաղվելու է արհեստական բանականության մոդելների անվտանգ և պատասխանատու մշակմամբ, հատկապես այն մոդելների, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան արդեն գործողները, և կարող են հասարակական անվտանգության համար ռիսկային լինել:

Frontier Model Forum-ը զբաղվելու է նաև արհեստական բանականության անվտանգության ոլորտում հետազոտությունների առաջխաղացմամբ, արհեստական բանականության առաջնային մոդելների լավագույն փորձի բացահայտմամբ և գիտնականների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ փոխգործակցությամբ:

«Արհեստական բանականության մոդելների մշակմամբ զբաղվող ընկերությունները պատասխանատվություն են կրում, որպեսզի իրենց պրոդուկտները անվտանգ ու վստահելի լինեն և ենթարկվեն մարդկանց», — հայտարարել է Microsoft-ի տնօրեն Բրեդ Սմիթը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
OpenAI-ը, Google-ը, Microsoft-ը և Anthropic-ը արհեստական բանականության կարգավորման ֆորում են ստեղծելու
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները