Investin՝ նոր ներդրումային պորտալ հայաստանյան բիզնես նախագծերի համար

Վերջին լուրերը
Investin՝ նոր ներդրումային պորտալ հայաստանյան բիզնես նախագծերի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոր բիզնես պորտալ, որը կկապի Հայաստանում ներդրումային նախագծերը ավելի քան 2000 ներդրողների հետ, նաև տեղական արտադրողներին՝ տարբեր երկրների մեծածախ գնորդների և դիստրիբյուտորների հետ: 

Օրերս, Երևանում տեղի ունեցավ Invest Armenia բիզնես պորտալի պաշտոնական շնորհանդեսը, որին մասնակցում էին ավելի 200 բիզնեսի ներկայացուցիչ:

- Advertisement -
Investin՝ նոր ներդրումային պորտալ հայաստանյան բիզնես նախագծերի համար

Հարկային բեռի հաշվարկ, արտահանման ներուժ, բիզնես պլանի իրատեսականություն՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների միջոցով: Այս ամենը կարող եք գտնել նորաբաց պորտալում:

Investin պորտալի բաժնետերերը 12 երկրից են` Հայաստան, Կանադա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Լատվիա, Լիտվա, Ռուսաստան, Ավստրալիա:

Investin՝ նոր ներդրումային պորտալ հայաստանյան բիզնես նախագծերի համար
Ներդրումային նախագծերն Investin-ում

Շնորհանդեսին, բիզնես պորտալը ներկայացնելու ընթացքում ընկերության հիմնադիր Հովսեփ Պատվականյանը նշեց, որ պորտալը յուրովի կամուրջ է իրենց հետ աշխատող ներդրողների, մեծածախ գնորդների, ովքեր հետաքրքրված են Հայաստանով և երկրում գործող բիզնեսների միջև:

«Յուրաքանչյուր բիզնես հնարավորություն ունի այստեղ գրանցել թե՛ իր արտադրանքը, թե՛ ներդրումային նախագիծը և ընդլայնել իր բիզնես գործունությունը»,-նշեց հիմնադիր Հովսեփ Պատվականյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները