Վերջին մեկուկես տարվա ընթացքում Automatic Construction ստարտափն աշխատում է օրիգինալ տեխնիկայի վրա, որը թույլ է տալիս «փչել» տունը և բետոնապատել նրա պատերը, գրում է rb.ru-ն։ Ընկերության գնահատմամբ՝ նման տները կարելի է կառուցել մեկ ժամից էլ քիչ ժամանակում: Դրանք մի քանի անգամ ավելի էժան կարժենան, քան կոմերցիոն կառույցներն ու առանձնատները։
Սա անսովոր, բայց շատ խոստումնալից մեթոդ է բնակարանային ճգնաժամերի դեպքերում: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը օրական 96000 մատչելի տներ պետք է կառուցվի՝ բնակարանի կարիք ունեցող 3 միլիարդ մարդուն տեղավորելու համար:
Շինարարությունն արագացնելու և ծախսերը նվազեցնելու համար ճարտարապետներն ու շինարարական ընկերությունները օգտագործում են մոդուլային շենքեր, 3D տպագրություն և նույնիսկ ռոբոտներ։ Ավտոմատ շինարարության համար լուծում էր «փչովի ճկուն գործարանային կաղապարամած» տեխնոլոգիան: Ընկերությունն արդեն դիմել է արտոնագրի համար։
«Մեր լուծումը կոմպակտ փաթեթավորվում է և փչվում տեղում», – ասում է ընկերության գործադիր տնօրեն Ալեքս Բելը:
Բեռնատարը տրամադրում է ապագա տան փաթաթված տարբերակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։