Ներկայացվել են աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները

Վերջին լուրերը
Ներկայացվել են աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երգչուհի և պրոդյուսեր, ինչպես նաև Իլոն Մասկի նախկին կին Գրայմսը (Քլեր Բաուչեր), ամերիկյան Curio ստարտափի հետ համատեղ ներկայացրել է աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները, որոնք կարող են անվերջ խոսել երեխայի հետ։ Խաղալիքները մշակվել են OpenAI-ի աջակցությամբ։

Շարքը բաղկացած է երեք փափուկ խաղալիքներից՝ Gabbo-ն, Grem-ը и Grok-ը: Վերջինս ստացել է նույն անունը, ինչ Իլոն Մասկի xAI չաթբոտը, որը ինտեգրված է X սոցիալական ցանցին։ Խաղալիքն արդեն կարելի է ձեռք բերել 99 դոլարով՝ նախապես պատվիրելով պաշտոնական կայքում։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես աշխատել եմ Curio-ի զարմանալի թիմի հետ՝ ստեղծելու ինտերակտիվ խաղալիք, որը խոսում է երեխաների հետ առանց էկրանի: Այսօր մենք գործարկում ենք Grok-ի բետա տարբերակը»,- ​​գրել է Գրայմսը սոցցանցում։

Յուրաքանչյուր խաղալիք ունի իր բնավորությունը: Երգչուհին ձայնագրել է իր ձայնն AI-ի համար, որն այնուհետև այդ ձայնագրությունների հիման վրա հնչյունավորել է բոլոր կերպարներին։

Ինչպես նշել է երգչուհին, խաղալիքները ի սկզբանե ստեղծվել են իր և Մասկի համատեղ երեխաների համար։

Խաղալիքներն ունեն ներկառուցված Wi-Fi և Bluetooth մոդուլներ, խոսափող, արագացուցիչ և բարձրախոս։ Նրանք միանում են սմարթֆոններին՝ հարմարեցնելով խաղալիքների վարքագիծը:

Ինչպես գրում է The Washington Post-ը, գիտնականներն ու ներդրողները ասում են, որ դեռ վաղ է գնահատել արհեստական ​​ինտելեկտով խաղալիքների հնարավոր ազդեցությունը երեխաների վրա, սակայն, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին նման խաղալիքների բում է սպասվում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները