Մուտք արհեստական բանականության ոլորտ․ տեղի կունենա AI Conf Armenia 2022-ը

Վերջին լուրերը
Մուտք արհեստական բանականության ոլորտ․ տեղի կունենա AI Conf Armenia 2022-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ YSU — Krisp AI Lab և Skill
Որտեղ՝
 ԵՊՀ Մեծ Դահլիճ, Երևան, Ալեք Մանուկյան 1
Երբ՝ 
Հունիսի 25, 11:30

Միջոցառման մասին․

- Advertisement -
Մուտք արհեստական բանականության ոլորտ․ տեղի կունենա AI Conf Armenia 2022-ը

Արհեստական բանականության էվոլյուցիան հանգեցրել է տեխնոլոգիական գրեթե բոլոր ոլորտների առաջընթացի և անհավանական աճ է խոստանում ապագայի համար․ ավելի հարմարավետ աշխատանքային պայմաններ, ավելի լավ առողջապահություն, առանց վարորդի մեքենաներ, խելացի թռչող սարքեր, ֆինանսական ռեսուրսների բարելավված հասանելիություն և պետական ​​ռեսուրսների ավելի հստակ բաշխում․ սա ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչը կարող է լինել հաջորդ տասնամյակում:

Այս գաղափարը հիմքում ունենալով՝ Krisp-ը և Երևանի Պետական Համալսարանը, համատեղ ստեղծվող AI Lab-ի բացման շրջանակներում, նախաձեռնել են AI Conf Armenia 2022 կոնֆերանսը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված ուսանողների, երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև, ոլորտում արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող մասնագետների համար։

Կոնֆերանսի նպատակն է կիսվել մեքենայական ուսուցման ինժեներների և գիտնականների հաջողված օրինակներով, ուղղորդել ինչ և ինչպես սովորել ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել ոլորտում առկա մասնագիտությունների առանձնահատկություններին և պահանջներին։

AI Conf Armenia 2022-ը մեկ տեղում է հավաքել ոլորտի ավելի քան 15 փորձագետների, ովքեր մասնակիցների հետ կկիսվեն արհեստական բանականության մասին նորություններով, սեփական փորձով՝ անհատական ելույթների և ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ պանելային քննարկումների միջոցով։

Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով։
Գրանցումը կմեկնարկի հունիսի 7-ին։


Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները