Իլոն Մասկը շուտով կարող է դառնալ 1-ին տրիլիոնատերը՝ SpaceX-ի IPO-ից հետո

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը կարող է դառնալ պատմության մեջ առաջին տրիլիոնատերը, եթե նրա հիմնադրած SpaceX ընկերության բորսայական տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվի։

Ընկերությունը պատրաստվում է IPO-ի, որը կարող է դառնալ Ուոլ Սթրիթի պատմության ամենախոշորներից մեկը։ SpaceX-ի գնահատականը կարող է հասնել մոտ 1.5 տրիլիոն դոլարի, ինչը գրեթե կրկնակի բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից։

Տեղաբաշխման ընթացքում նախատեսվում է ներգրավել մինչև 75 միլիարդ դոլար ներդրում։ Այս միջոցները կուղղվեն Մասկի լայնածավալ նախագծերին՝ ներառյալ Լուսնային բազայի կառուցումը, Մարսի առաքելությունները և տիեզերքում տվյալների խոշոր կենտրոնների ստեղծումը։

Վերջին զարգացումներով՝ SpaceX-ը ձևավորվում է որպես բազմաոլորտ տեխնոլոգիական հարթակ՝ միավորելով հրթիռային բիզնեսը, Starlink արբանյակային ինտերնետ ցանցը և xAI արհեստական բանականության ստարտափը։

Եթե Մասկը պահպանի իր մոտ 42% բաժնեմասը, ապա IPO-ից հետո նրա կարողությունը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը։ Ըստ հրապարակումների՝ ընկերության բորսա դուրս գալը կարող է տեղի ունենալ արդեն 2026 թվականի կեսերին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները