Modicus Prime-ը տարին սկսել է նոր ներդրմամբ

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Modicus Prime-ը տարին սկսել է նոր ներդրմամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023-ի մեկնարկը նոր է տրվել, սակայն հայկական ստարտափ էկոհամակարգն արդեն իսկ նորություն ունի:

Հայազգի հիմնադիրներ ունեցող Modicus Prime-ը նախասաղմնային փուլում ներգրավել է $1,1 միլիոն ներդրում: Նորությունը հայտնել է Modicus Prime-ի հիմնադիր Թեյլոր Չարտիեն իր ԼինքդԻնյան էջում: Ներդրողների թվում են Techstars-ը, PlugAndPlay-ը և այլք:

Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս վերահսկել բիոտեխնոլոգիական հետազոտությունների ու արտադրության պարզ և ժամանակակից գործընթացները:

Modicus Prime-ը կարողանում է իրական ժամանակում արհեստական բանականության օգնությամբ մշակել ցանկացած տվյալ՝ կենսաբանական մորֆոլոգիայի վերլուծությունից մինչև աղտոտման հայտնաբերում՝ առանց տվյալների մշակման ոլորտի մասնագետների մասնակցության:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր