Հայ հիմնադիրների Modelence ստարտափը ստացել է $3 միլիոն ներդրում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Արամ Շատախցյանի և Էդուարդ Փիլիպոսյանի Modelence ստարտափը հայտարարել է $3 միլիոն սաղմնային փուլի ներդրում ներգրավելու մասին։ 

Արհեստական բանականության գործիքների տարածմամբ շատերն են կարողանում ստեղծել իրենց հավելվածները։ Մեծ լեզվական մոդելներ, որոնք զգալիորեն արագացնում են կոդ գրելու գործընթացը։ Բայց ԱԲ-ն արագացրել է ծրագրավորման ընթացքը, սակայն այդ հավելվածն ապահովող հոսթինգը, կիբեռանվտանգությունը և DevOps ենթակառուցվածքները կառավարելը դեռ բարդ է։

Modelence ստարտափը լուծում է հենց այդ խնդիրը։ «Երբ փորձում ես արհեստական բանականության միջոցով ստեղծել նույնականացման համակարգ, տվյալների բազա և հետո դրանք միացնել միմյանց, մեծ է հավանականությունը, որ համակարգը պարզապես չի աշխատի»,- ասել է Շատախցյանի միջազգային TechCrunch մեդիային տված հարցազրույցում։

Այն միակ ընկերությունը չէ, որը փորձում է լուծել այս հատվածի խնդիրները։ Այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Google-ը եւ Amazon-ը, ինչպես նաեւ ավելի փոքր ստարտափներ, օրինակ՝ Shuttle-ը, նույնպես փորձում են լուծել ենթակառուցվածքային խնդիրը։

Modelence ստարտափը, որը մասնակցել է Y Combinator-ի 2025 թվականի ամառային ծրագրին և վերջերս ներգրավել է 3 միլիոն դոլարի seed ներդրում։ Ներդրումային փուլը գլխավորել է Y Combinator-ը, մասնակցել են նաև Rebel Fund-ը, Acacia Venture Capital Partners-ը, Formosa VC-ն և Vocal Ventures-ը։

Կալիֆոռնիայում հիմնված Modelence-ն առանձնանում է նրանով, թե ինչպես է մոտենում խնդրի լուծմանը՝ առաջարկելով բոլորը մեկում ծառայություն։ Գլխավոր տնօրեն Արամ Շատախցյանի համար խնդիրն առանձին ծառայությունները չեն, այլ դրանց միջեւ կապերը։

Modelence-ի աշխատանքային շրջանակը կամ գործիքակազմն աշխատում է TypeScript-ի վրա, ընկերությունը ինքն է ապահովում աուտենտիկացիան, տվյալների բազաները, հոսթինգը, LLM observability գործիքները եւ նույնիսկ սեփական՝ Lovable-ին նման հավելվածների կառուցման գործիքը՝ ավելորդ շփումն ու բարդությունը վերացնելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները