Կազմակերպիչ՝ ICMPD in Armenia
Վերջնաժամկետ՝ հունիսի 10
Դասընթացի մասին․
ICMPD in Armenia-ն տեղեկացնում է, որ EU4IMPACT (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում:
Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
Ծրագրին շնորհիվ մասնակիցները կարող են․
- Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարքեթինգային արշավներ կազմակերպելու նպատակով։
- Ստանալ մինչև 10 000 եվրո դրամաշնորհ, որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Ծրագրին կարող են դիմել․
- ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
- ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
- Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղեկատվական թերթիկից:
Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը: Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։