Microsoft-ը աշխատանքից ազատել է Activision Blizzard-ի և Xbox-ի 1900 աշխատակիցների

Վերջին լուրերը
Microsoft-ը աշխատանքից ազատել է Activision Blizzard-ի և Xbox-ի 1900 աշխատակիցների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ը կրճատում է մոտ 1900 աշխատատեղ Activision Blizzard-ում և Xbox-ում, այս մասին հայտնել է ընկերության խաղերի բաժնի ղեկավար Ֆիլ Սփենսերը։ Տեխնոլոգիական հսկան 69 միլիարդ դոլարով ձեռք է բերել Activision Blizzard-ը երեք ամիս առաջ:

Կրճատումները կազմում են մոտ 22,000 հոգանոց Microsoft Gaming ստորաբաժանման մոտ 9%-ը, ընդ որում աշխատողների մեծ մասը բաժին է ընկնում տեսախաղերի Activision Blizzard ընկերությանը: Դուստր ձեռնարկության նախագահ Մայք Իբարան նույնպես լքում է ընկերությունը։ Միևնույն ժամանակ չեղարկվել է Blizzard-ի գոյատևման խաղի՝ ավելի վաղ հայտարարված մեկնարկը։

- Advertisement -
Microsoft-ը աշխատանքից ազատել է Activision Blizzard-ի և Xbox-ի 1900 աշխատակիցների

Microsoft-ը հոկտեմբերին կնքել էր 69 միլիարդ դոլար արժողությամբ գործարք Activision Blizzard-ի հետ և ավելացրել իր կշիռը տեսախաղերի շուկայում բեսթսելլերների միջոցով, ինչպիսին է Call of Duty-ն՝ ոլորտի առաջատար Sony-ի հետ մրցակցելու համար։

Այս լուրը հետևում է մի քանի այլ խոշոր ընկերություններում աշխատատեղերի կրճատմանը, ներառյալ Alphabet-ը և Amazon-ը, ինչը ազդարարում է, որ անցյալ տարի տեխնոլոգիական ոլորտում նկատված համատարած կրճատումները կշարունակվեն 2024 թվականին:

Տեխնոլոգիական ոլորտը կորցրել է 168,032 աշխատատեղ 2023 թվականին, ինչը կազմում է աշխատողների կրճատումների ամենաբարձր թիվը ցանկացած ոլորտում, ասվում է Challenger, Gray and Christmas-ի զեկույցում, որը հրապարակվել է այս ամսվա սկզբին: Microsoft-ն անցյալ տարի աշխատանքից ազատել է 10000 աշխատակցի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները