Meta-ն WhatsApp-ում ավելացրել է իրական ժամանակում պատկերներ գեներացնող AI գործառույթ

Վերջին լուրերը
Meta-ն WhatsApp-ում ավելացրել է իրական ժամանակում պատկերներ գեներացնող AI գործառույթ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերությունը սկսել է WhatsApp մեսենջերում արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված Meta AI պատկերների գեներատորի փորձարկումը: Առայժմ նոր գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ օգտատերերին։ Այն աշխատում է իրական ժամանակում. հենց որ օգտատերը սկսում է մանրամասներ ավելացնել նկար ստեղծելու հարցումին, նա անմիջապես տեսնում է, թե ինչպես է պատկերը փոխվում նշված մանրամասներին համապատասխան։

Meta-ի տրամադրած օրինակում օգտատերը գրում է հարցում՝ «Պատկերացրեք ֆուտբոլային խաղ Մարսի վրա»: Գրված յուրաքանչյուր բառի հետ AI-ը նոր մանրամասներ է ավելացնում ստեղծված պատկերին՝ սկզբում ցույց տալով սովորական ֆուտբոլիստներին սովորական դաշտում, այնուհետև այն փոխելով Մարսի լանդշաֆտի վրա: WhatsApp-ի AI պատկերների գեներատորի բետա տարբերակին հասանելիություն ունեցող օգտատերերը կարող են իրենց համար փորձել նոր գործառույթը։ Հարցումը պետք է կատարվի անգլերենով` սկսելով «Imagine» բառից:

- Advertisement -
Meta-ն WhatsApp-ում ավելացրել է իրական ժամանակում պատկերներ գեներացնող AI գործառույթ

Meta-ն նաև նշել է, որ իր Llama 3 մոդելը, որի վրա կառուցված է AI գեներատորը, ի վիճակի է ստեղծել «ավելի կտրուկ և որակյալ» պատկերներ և ավելի լավ ցուցադրել տեքստը: Օգտատերերը կարող են նաև խնդրել Meta AI-ին՝ անիմացնելու իրենց տրամադրած ցանկացած պատկեր: AI-ը ստատիկ պատկերից կստեղծի GIF պատկեր, որով հնարավոր է կիսվել ընկերների հետ:

Բացի WhatsApp բջջային հավելվածից, իրական ժամանակում պատկերների ստեղծման AI գործառույթը հասանելի է դարձել նաև Meta AI պլատֆորմի վեբ տարբերակի օգտատերերին, սակայն առայժմ միայն ԱՄՆ-ից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները