Twitter-ի հետքերով. Meta-ն գործարկել է վճարովի նույնականացում Facebook-ի և Instagram-ի համար

Վերջին լուրերը
Twitter-ի հետքերով. Meta-ն գործարկել է վճարովի նույնականացում Facebook-ի և Instagram-ի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ն ԱՄՆ-ում Facebook և Instagram սոցիալական ցանցերի համար գործարկել է վճարովի նույնականացում՝ Meta Verified։

Ծառայության արժեքը ամսական $12 է, բայց App Store-ի և Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը բարձրանում է մինչև $15, քանի որ հաշվի է առնվում նաև կայքի միջնորդավճարը։

Նույնականացումը հաստատող կապույտ նշանի հետ մեկտեղ օգտատերերը կստանան եզակի կպչուններ (sticker) Stories-ի և Reels-ի համար:

Այնուամենայնիվ, բաժանորդագրություն ստանալու համար կան մի շարք պայմաններ.

  • Օգտատերը պետք է լինի առնվազն 18 տարեկան
  • Պետք է ուղարկի անձը հաստատող փաստաթղթի լուսանկար
  • Օգտահաշիվը պետք է ակտիվ լինի և միացված լինի երկգործոնային նույնականացումը:
  • Նույնականացումն անցնելուց հետո օգտատերը չի կարողանա փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը և լուսանկարն առանց վերահաստատման:

Ի տարբերություն Twitter-ի՝ օգտատերերն, ովքեր արդեն ստացել են կապույտ նշանը, այն չեն կորցնի նույնիսկ եթե չբաժանորդագրվեն:

Դեռ փետրվարին Մարկ Ցուկերբերգը հայտնել էր, որ Meta Verified գործառույթը հասանելի կլինի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որից հետո նաև ամբողջ աշխարհում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները