Մեկնարկում է Թումո լաբերի 12-շաբաթյա AgriTech ինկուբացիոն ծրագիրը, որի թիրախում են գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում հավակնոտ ձեռնարկատերերը:
6 թիմեր կստանան $1,250 ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն շուկա մուտք գործելու, դրամահավաքներ իրականացնելու և մենթորություն ստանալու հարցում։
Երկու ինկուբացիոն ծրագրերի արդյունքում եզրափակիչ փուլ անցած թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները, և մեկ թիմ հնարավորություն կունենա ստանալու $10,000 ֆինանսավորում` իր գաղափարն իրականություն դարձնելու համար:
Ծրագրի մեկնարկը կտրվի երկօրյա Ideathon-ով, որի շրջանակում կգնահատվեն մինչև 60 անհատների առաջնորդական և թիմային հմտությունները: Մարզերից ժամանող մասնակիցների համար կապահովվի տեղափոխում և կացարան միջոցառման երկու օրերի համար:
12-շաբաթյա ծրագրին միանալու համար կձևավորվեն 6 թիմեր։ Այս թիմերը կստանան մենթորների և Թումո լաբերի աջակցությունը։ Նախորդ անգամ ի թիվս տարբեր փորձառու մասնագետների մենթորների թվում էր Սիլիկոնյան հովտից AgriTech պրոդուկտ մենեջեր Լևոն Մինասյանը:
Ծրագրի ընթացքում դիմորդները կսովորեն բիզնես սկսելու, սկզբնական նախագիծը հաստատելու, թիմային աշխատանքի, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաջողակ նախագծի վերածելու համար անհրաժեշտ հմտությունները: Թումո լաբերը կտրամադրի ամբողջական աջակցություն բիզնես մոդելը մշակելուց սկսած մինչև համապատասխան աքսելերացիոն ծրագիր ու ներդրման աղբյուր գտնելը:
Ծրագրին դիմելու մանրամասները կգտնեք այստեղ։ Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է։
Ծրագիրը ֆինանսավորվում է Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։