Մեկնարկել է Թումո լաբերի ամառային ինքնուսուցման ծրագրի ընդունելությունը

Վերջին լուրերը
Մեկնարկել է Թումո լաբերի ամառային ինքնուսուցման ծրագրի ընդունելությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ TUMO Labs
Որտեղ՝
 Հալաբյան 2ա
Տևողություն՝ 
3 ամիս

Ծրագրի մասին․

- Advertisement -
Մեկնարկել է Թումո լաբերի ամառային ինքնուսուցման ծրագրի ընդունելությունը

Թումո լաբերի ամառային ինքնուսուցման ծրագրի ընդունելության մեկնարկը տրված է։ Ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան դասընթացներ։ Այն բաղկացած է կրթական ռեսուրսներից, փորձագետների կողմից մշակված վարժանքներից և մինի-նախագծերից։ 

Այժմ ծրագիրն ունի երեք ուղղություն`Python, մեքենայական ուսուցում և JavaScript: Ուսանողները կարող են սովորել 0-ից կամ լրացնել ունեցած գիտելիքների պաշարը:

Վարժանքների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն կիրականացնեն մինի-նախագծեր, որոնք կօգնեն հասկանալ, թե որքանով է մասնակիցը յուրացրել այդ մակարդակի թեմաները։ Վերջնական նախագծերը կվերանայվեն ինքնուսուցման ծրագրի մասնակիցների կողմից և կուղարկվեն Թումո լաբերի ծրագրավորման ավագ մասնագետներին։ Մինի-նախագծերն անելու համար կտրամադրվի է 3-ից 21 օր։

Վարժանքները և մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողներն արդեն հնարավորություն կստանան մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին:

Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրին անվճար է, և դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Պայմաններ` ինքնուսուցման փուլն անցկացվում է Թումո լաբերում (հասցե` Հալաբյան 2ա): Մասնակիցներն ինքնուրույն են կազմում ինքնուսուցման իրենց գրաֆիկը: Վարժանքներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ: Թումո լաբերը բաց է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:

Ծրագրին կարող եք դիմել՝ անցնելով հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները